Աստծո կանչը
Սեպտեմբերի 2
Ես Եմ ձեր Տերը: Վերջացավ: Նշանակում է` իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց Ես էլ Իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովելու ձեր պաշտպանությունը:
Ես պարտավոր եմ կռվել ձեզ համար, ապագայի համար անհրաժեշտ ծրագրեր կազմել, ապահովել ձեզ պետք եղած այն ամենով, ինչը գտնվում է Իմ Զորության սահմաններում: Տեսեք, թե որքան առատ կարող է լինել այն պաշարը, որ Ես եմ ձեռք բերում ձեզ համար:
Անչափ հրաշալի բաներ կան, ձեր երազանքներից էլ վեր, որ իրենց ծալքերը հետզհետե կբացեն ձեր համար: Սրանք կարիք ունեն միայն երախտավոր հոգու ջերմության և սիրող սրտի ջրերին, որպեսզի արագ պտույտներ տան: